211652_close_icon
views-count916 դիտում article-date 12:54 28-05-2026

ԴՕԿ կուսակցության անդամները քարոզարշավը շարունակում են Արմավիրի մարզում. քաղաքացիները մեծ ոգևորությամբ են ընդունում նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենց քարոզարշավն են շարունակում «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության անդամները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կուսակցության անդամները քարոզարշավը շարունակում են Արմավիրի մարզում, որտեղ նրանք հանդիպումներ են ունենում Փարաքար համայնքի Զվարթնոց թաղամասի և Էջմիածին թաղամասի բնակիչների հետ։

Քաղաքացիները մեծ ոգևորությամբ են ընդունում ԴՕԿ կուսակցության անդամներին ու քարոզարշավի մասնակիցներին, ու նշում են, որ իրենք համամիտ են ԴՕԿ կուսակցության այն գաղափարին, որ Հայաստանում պետք է տիրի օրենքի դիկտատուրա և հունիսի 7-ին պետք է մերժել 16-ին։

Քարոզարշավի մասնակիցներն իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել են ոչ միայն Հայաստանի, այլ նաև հաղթանակած, բայց վերջին տարիներին թշնամուն  հանձնված Արցախի դրոշները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր