«Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու թափանցիկ նպատակ է հետապնդում․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Բացարձակ անհասկանալի է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման իմաստը:
Ի՞նչ օգուտ այն կարող է տալ Հայաստանին:
Ի՞նչ է պատրաստվում ներմուծել կամ արտահանել Հայաստանն այդ երկաթուղով:
Եթե ցանկություն կա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ «համագործակցելով» արտաքին աշխարհի հետ կապվել, ապա կարելի է վերագործարկել Գյումրի-Կարս և Իջևան-Աղստաֆա երկաթուղին: Առաջին դեպքում Եվրոպայի, իսկ երկրորդ դեպքում Ռուսաստանի հետ կապ կհաստատվի: Ի վերջո, եթե խնդիրը ճանապարհների վերագործարկումն է, ապա սկսեք Մարգարա-Իգդիր, Բերդ-Թավուզ կամ Ճամբարակ-Արծվաշեն-Շամխոր-Գյանջա ավտոճանապարհների վերագործարկումից:
Ի դեպ, լոգիստիկ տեսանկյունից, շատ մեծ հեռանկար ունեցող ուղղություններ են:
Իսկ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին ձեռնտու է բացառապես Թուրքիային և Ադրբեջանին: Հա, մեկ էլ՝ այս պահի դրությամբ Ռուսաստանին:
Բացի դրանից՝ ակնհայտ է, որ «Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու միանգամայն թափանցիկ նպատակ է հետապնդում»: