211652_close_icon
views-count5677 դիտում article-date 21:47 24-10-2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ՝ Հայկ Կոստանյանը նշանակվել է նախարարի խորհրդական

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ՝ Հայկ Կոստանյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Կոստանյանը համակարգելու է կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների։

Հ. Կոստանյանը վերջերս էր սեփական դիմումի համաձայն ազատվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի պաշտոնից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր