1282 դիտում
16:20 29-12-2023
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան. նախարար
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան:
Այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հետ կապված որոշակի հաշվարկներ ունենք: Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա։
Դրա կարիքը կա Մեղրիի ամբողջ հատվածում։ Մենք որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք որոշակի նախնական հաշվարկներ, հետագայում մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն: Մեր մասնագետների խումբը լավ, մանրակրկիտ աշխատանք է արել և ներկայացրել մեզ»,- ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։
Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին 2021 թվականի վերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Գործընթացը, սակայն, շինարարության ակտիվ փուլ մինչ այս պահը չի մտել։

Նմանատիպ նյութեր
7963 դիտում
12:51 16-12-2021
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին կկառուցվի. Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
2500 դիտում
13:03 04-06-2023
«Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու թափանցիկ նպատակ է հետապնդում․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը