7930 դիտում
12:51 16-12-2021
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին կկառուցվի. Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբ քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձբնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով, երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:
«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացման, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. «Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի ու Գյումրիից Կարս երկութուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչը ասում եմ, որ մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, իհարկե, աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կանեն. «Մեր ցանկությունն է օր առաջ ունենալ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության ու նախագծի նշանակությունը, բայց, մյուս կողմից, չեմ էլ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, հույս ունեմ, ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էլ էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, քաղաքական ու անվտանգային միջավայրը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր
949 դիտում
09:27 03-06-2023
Ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության մասին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են