5056 դիտում
23:31 03-06-2023
Ի՞նչ վիճակում է 25-ամյա ուղևորուհին և ո՞ւմ է պատկանում մոտոցիկլետին բախված մեքենան․ որոշ մանրամասներ՝ Սառնաղբյուրի խաչմերուկում տեղի ունեցած վթարից. Aravot.am
Այսօր Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի 92 կմ հատվածում, այսինքն՝ Սառնաղբյուրի խաչմերուկում, ժամը 12․30-ի սահմաններում բախվել էին մոտոցիկլետն ու ուղևորներ փոխադրող Mercedes Sprinter-ը։ Մոտոցիկլետը կողաշրջվել էր, երեք հոգու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։
Aravot.am-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ նրանցից մեկը մոտոցիկլետի վարորդն է, նրան հիվանդանոց են տեղափոխել կողերի կոտրվածքով և թոքերի սալջարդով։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկին հետազոտել են, ստացիոնար բուժման կարիք չի եղել։ Ծանր է 25-ամյա ուղևորուհու վիճակը, որին այս պահին վիրահատում են․ նրա մոտ գանգի հիմի կոտրվածք է և գանգի ոսկորների ներմղված կոտրվածք։
Գյումրի-Երևան կանոնավոր երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանը ևս անդրադարձել է այս վթարին՝ հայտարարելով, որ ուղևորափոխադրող մեքենան չի պատկանում «Տրանս Ակնթարթին», ապատեղեկատվություն են տարածում։ «Հերթական վթարը Երևան-Գյումրի ճանապարհին, որն առանց ստուգելու, առանց փաստերի հետևից գնալու՝ որոշ լրատվամիջոցներ կամ գուցե և պետական կառույցներ, որոնք խիստ թերացել են իրենց աշխատանքում, հրապարակում են, թե վթարված մեքենան՝ Երևան -Գյումրի երթուղին սպասարկող մեքենաներից է։ Երթուղին սպասարկող կազմակերպությունը՝ «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպությունն է, և պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ մեքենան որևէ առնչություն չունի մեր կազմակերպության հետ, մեր հաշվեկշռում չի գտնվում։
Ի գիտություն՝ ասենք, որ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը պետք է դեղին պետհամարանիշով լինի, ընկերության հաշվեկշռում գրանցված, արտոնագրված և այլն։ Մեր ընկերությունը երթուղին սպասարկում է վերը նշված պահանջներով և Ford Transit մեքենաներով։ Այս փաստերի իսկությունը պետական կառույցները կարող էին շատ արագ ստուգել և հաստատել, բայց դա չեն արել։
«Ֆայտոնչիները, գռդոնչիները, էժանները, «և-և-ները», « կամ-կամ-ները», ոլորտից բացարձակ տեղյակ չլինելով, տրանսպորտային կանոնավոր երթուղիները սպանելուց բացի, ցավոք, սպառնում են մարդկանց կյանքերին։ Ժամանակն է՝ այս գռդոնչիներով զբաղվել, քանի որ միկրոավտոբուսով նրանք սպասարկելու իրավունք չունեն, այնքան ամենաթողություն է, որ վերը նշվածները սկսել են միկրոավտոբուսով սպասարկում անել։ Մարդկանց կյանքեր են վտանգված ու վտանգվում, ու այդ մասին ՀՀ-ում կանոնավոր երթուղի սպասարկող բոլոր կազմակերպություններն են խոսում, բարձրաձայնում, բայց ինչպես միշտ՝ համապատասխան կառույցներից ոչ մի գործուն քայլ»,- նշված է «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հայտարարության մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։