211652_close_icon
views-count7753 դիտում article-date 14:34 27-04-2015

Նոր մանրամասներ Դավիթաշենում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է՝ կողաշրջված Газель-ը պատկանում է «Նորմա Կաթ» ՍՊԸ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 23-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարի վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Վահան Ղոչիկյանը, իսկ Kia-ն վարել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Ավետիսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ղոչիկյանն աշխատում է «Նորմա Կաթ» ՍՊԸ-ում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/23/50601/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» կարաոկե ակումբի դիմաց, բախվել էին Kia մակնիշի 30 ՍՏ 608 համարանիշի և բեռնատար «Գազել» մակնիշի 425 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել էր, և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր