30800 դիտում
14:43 03-06-2023
Շիրակի մարզում բախվել են Երևան- Գյումրի երթուղին սպասարկող մասնավոր Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան - Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են մասնավոր Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, միտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+