36445 դիտում
14:44 07-11-2024
Մինչ Ճանապարհային ոստիկանության գնդապետը ամեն անգամ Նոր Գեղիի խաչմերուկում տեղի ունեցած վթարից հետո ասում է՝ լուսակիրները կդրվեն, հերթական ավտովթարը տեղի ունեցավ. բախվել են «Nissan»-ը, «Ford»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնու ձոր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 46-ամյա Ռուբիկ Ս.-ի վարած «Ford Focus», 68-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Opel Astra» և 63-ամյա Վրեժ Մ.-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում արդեն «ավանդույթ» են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պատասխանատուներից Կոնստանտին Կոստանյանը ամեն վթարից հետո ասում է, թե լուսակիրները կտեղադրվեն, բայց դեռ խոսքից գործի չեն անցել, անգամ այդ խնդիրը ու ճանապարհային երթևեկության նշանները, գծանշումներն ու ցուցանակները տեղադրելու գործին խառնվեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ու ցուցանակները տեղադրվեցին, գծանշումները կատարվեցին, սակայն «սվետաֆոռների» հարցը, ըստ Կոստանյանի, արդեն որոշվել է, որ պետք է տեղադրվի, սակայն ժողովուրդը ռեալ ուզում է տեսնել լուսակիրները խաչմերուկում, այլ ոչ թե ամեն նման վթարից հետո ասում են լուսակիրները կան, բայց չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+