42769 դիտում
18:06 26-05-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ Nissan-ը կոտրել է աղբարկղն ու բախվել երկաթե էլեկտրասյանը․ վիրավորներից 2-ը երեխաներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Mercedes և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Էդիկ Սուսունցը, կրտսեր պարեկ Մուշեղ Խաչատրյանը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Գոռ Խալաթյանը և կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանը։
Բախման հետևանքով Nissan-ը բախվել է աղբարկղին, կոտրել այն և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով արտաքին լուսավորության լամպը կոտրվել է, աղբն էլ թափվել ճանապարհով մեկ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորատային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարեկները տեղում նաև հերթապահություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+