211652_close_icon

Պուտինին գոհացնում է Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալը

views-count607 դիտում article-date 22:25 25-05-2023
«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական դինամիկա է ցուցաբերում։ Անցյալ տարի այն աճել է 83 տոկոսով ու հասել 5 միլիարդ դոլարի։ Ընթացիկ տարվա հունվար-մարտի ամիսներին ավելացել է ևս 1,5 միլիարդով»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում։

ՌԴ նախագահը նշել է, որ այս տեմպը պահպանելու դեպքում նոր արդյունքներ կլինեն։

«Եթե զարգացման այս տեմպը պահպանվի, ապա մենք, անկասկած, կգերազանցենք նաև անցյալ տարվա ռեկորդը»,- ասել է Պուտինը՝ Փաշինյանին։

Նմանատիպ նյութեր