5515 դիտում
15:04 15-03-2016
Հայտնի է Գյումրիում բժշկի ընտանիքի մահացած նորածնի մահվան նախնական վարկածը. ծնողներին այդ պատասխանը չի գոհացնում
Գյումրիում մարտի 12-ին մահացած նորածնի մահվան նախնական վարկածները հայտնի են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նորածնի մայրը՝ Լիաննան: Նա նշեց, որ, ըստ բժշկական եզրակացության, նորածնի մահը վրա է հասել շնչառական անբավարարվածության պատճառով: Լիաննայի խոսքով, այդ պատասխանը իրեն չի գոհացնում եւ պայքարելու են, որ մեղավորները պատժվեն:
Մինչեւ այդ՝ մարտի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/12/79377/]տեղեկացրել [/url]էինք, որ Գյումրիում նորածին է մահացել: Նա ծնողների առաջնեկն էր: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չէին հասցրել դնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմել էր, որ իր կինը՝ 38-ամյա Լիաննա Դարփինյանը, շատ հանգիստ հղիություն է տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել էին Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված էր եղել, որ ծնունդը պետք է Կեսարյան հատման միջոցով իրականացվեր:
Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ էր եկել: Բժիշկները ծնողներին ասել էին, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել էին, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց: «Այնտեղ ասացին, որ իրենք ապարատ չունեն եւ առաջարկել էին գնալ, բժշկին խնդրել, որ իրենց երեխային էլ ապարատին միացնեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
8243 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին
2447 դիտում
15:16 22-01-2021
Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը
Այս բաժնից
1456 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
589 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
859 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել