Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը դեռ գործազուրկ է. նրան այդ վիճակը չի գոհացնում
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո համալրել է գործազուրկների շարքը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ մինչեւ հիմա աշխատանքի առաջարկ չի ստացել, բայց սպասում է:
«Ես կադրերի տրամադրության տակ եմ: Բնականաբար, այդ վիճակը ինձ չի գոհացնում, բայց սպասում եմ առաջարկների: Որտեղ համար կգտնեն, այնտեղ էլ կաշխատեմ: Ես սպա եմ եւ որտեղ կորոշեն, այնտեղ էլ կաշխատեմ»,- նշեց Ներսիկ Նազարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այս ընթացքում բացարձակ ոչ մի բանով չի զբաղվում, նույնիսկ՝ բիզնեսով: