Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության նվազումը պայմանավորված է տնտեսական դրության փոփոխությամբ. իրանագետ
Այս տարի հայ-իրանական հարաբերութուններում խոշոր ձեռքբերում է տեղի ունեցել՝ վիզային ռեժիմի չեղարկումը, որը ոչ միայն տնտեսական տարր է պարունակում իր մեջ, այլ նաև քաղաքական ուղերձ այն մասին, որ անկախ տարածաշրջանային զարգացումներից, հայ-իրանական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Տնտեսական առումով որոշակի փոփոխություններ են գրանցվել նախ իրանցի զբոսաշրջիկների թվով պայմանավորված, երկրորդը, որը հեռանկարային է, Իրան-Հայաստան- Վրաստանի գազատարի միջոցով իրանական գազի արտահանումն է Վրաստան: Հայաստանը դառնում է միջնորդ իրանական գազը Վրաստան հասցնելու համար, իսկ սա լայն հեռանկարային ծրագիր է»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությանը վերաբերող հարցին, Արտյոմ Տոնոյանը նշեց, որ անգամ պաշտոնական մակարդակներում այս տարի խոսվել է ապրանքաշրջանառության նվազման մասին, սակայն դա կարող է պայմանավորված լինել տնտեսական դրության փոփոխությամբ և ոչ ամենևին հայ-իրանական հարաբերություններով: