211652_close_icon
views-count709 դիտում article-date 12:30 25-05-2023

Քըլըչդարօղլուն դեմ է Թուրքիայում Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելուն

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույցում ասել է, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու գաղափարը վտանգավոր է համարում Անկարայի համար և որ դա սպառնում է երկրի էներգետիկ անկախությանը։

«Ես դեմ չեմ լինի Մոսկվայի հետ լավ հարաբերություններին, ընդհակառակը՝ որոշ ոլորտներում, օրինակ՝ նավթաքիմիական արդյունաբերության, ալյումինի, Ռուսաստանից ստացել ենք տեխնոլոգիական ենթակառուցվածք։ Սակայն ես դեմ եմ Թուրքիայի էներգետիկ կախվածությանը Ռուսաստանից»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ պատասխանելով Babala TV Youtube ալիքի հեռուստադիտողների հարցերին:

Նրա խոսքով՝ այդ կախվածությունը «չափազանց վտանգավոր է» և կարող է ապագայում մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար։

«Դուք ասում եք, որ պայմանագիր եք կնքել Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ, եթե հիմա Թուրքիան էներգետիկ առումով 30-40 տոկոսով կախված է Մոսկվայից, ապա հանգույցի ստեղծմամբ կախվածությունը կհասնի 70-80 տոկոսի, սա կապիտուլյացիա է, մենք կպարտվենք»,- ասել է նախագահի թեկնածուն:

Նմանատիպ նյութեր