Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել. տեսանյութ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դեմքին հարված է ստացել դեմքին Թուրքիայի Ազգային մեծ հավաքի շենքի դիմաց:
Նրան հարվածել է անհայտ մի տղամարդ, երբ Քըլըչդարօղլուն ուղևորվում էր դեպի խորհրդարանի իր կուսակցության դահլիճ: Հարվածից Քըլըչդարօղլուի ակնոցն ընկել է գետնին: Նրան անմիջապես բռնել են և ծեծի ենթարկել, այնուհետ անվտանգության աշխատակիցները տղամարդուն հեռացրել են նշված վայրից:
Չնայած խառնաշփոթին՝ Քըլըչդարօղլուն բոլորին կոչ է արել հանգստություն պահպանել և հայտարարել է. «Ժողովրդավարությա ուղին միշտ էլ արգելքներով է լի: Հարձակումները, ճնումները մեզ չեն կանգնեցնի: Սա առաջին հարձակումը չէ, որի հետ բախվում ենք»: