Կառավարությունը դեմ է պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանության բանկ ստեղծելուն
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում է, որպեսզի պետությունը երաշխավոր 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը` այս նպատակով ստեղծված բանկում:
Հիմնավորումն այն է, թե սերմնաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:
Մասնավորապես, հստակ չեն զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մասդրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, սեռաբջիջների օգտագործման արդյունքում ծնված երեխայի կարգավիճակը, որդեգրման դեպքում` դրա առանձառանձնահատկությունները:
Կառավարությունը գտնում է նաև, որ նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից: