26058 դիտում
23:48 24-05-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հսկայական ծառը կոտրվել ու ընկել, փակել է «Փոսի Գայի» տանող ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Թաիրով փողոցում՝ ժողովրդին հայտնի «Փոսի Գայի» ճանապարհին, հսկայական ծառը կոտրվել, ընկել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում՝ փակելով այն և վնասելով էլեկտրական լարերն ու գազատար խողովակը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ծառի տապալման հետևանքով երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։
Հրշեջ-փրկարարներն ու կանաչապատման ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատեցին ծառը, ինչից հետո ճանապարհը դարձավ երթևեկելի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+