211652_close_icon
views-count16816 դիտում article-date 21:59 02-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. նախագահական նստավայր տանող Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել ու փակել է ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում՝ նախագահի նստավայր և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավայր տանող ճանապարհահատվածում քամու հետևանքով ծառի հսկայական հատված կոտրվել և փակել է ճանապարհը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհից  հեռացրել են ծառը,  մասնատել  այն ու սպասում են, որպեսզի ժամանեն կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի ծառայողները և այն հեռացնեն:

 Ըստ նախնական տեղեկությունների՝  բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր