40885 դիտում
10:08 05-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը. ճանապարհը դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտ ծառն արմատից պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Սարգիս Եղյանը։
Պարզվել է, որ ծառը արմատից պոկվել ու շուռ է եկել, ինչի հետևանքով կոտրել է մի քանի գազախողովակ, պոկել էլեկտրալարեր և կոտրել արտաքին լուսավորության սյունը, փողոցն էլ դարձել է անանցանելի։
Դեպքի վայր են ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+