817 դիտում
13:30 22-05-2023
ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով. սա է ուզում ժողովուրդը. Փաշինյան
Ռազմաքաղաքական իրավիճակը մեր հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք՝ հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն: Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ իր բացման խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար, 29,800 քկմ և 86,600 քկմ տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համաձայն են այս տրամաբանությանը և բանակցությունները վարում են հենց այս տրամաբանությամբ՝ ընդծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են:
«Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հանրավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ, այն է, ինչ ուզում ու ակնկալում է մեր ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1454 դիտում
12:08 30-06-2015
Թբիլիսին կրկին խոսում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին
4677 դիտում
15:58 02-10-2017
Լուկաշենկոն հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մասին
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ