Լուկաշենկոն հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարաբերությունները արևմտյան պետությունների հետ կարգավորվել են և խորանում են։ Այդ մասին նշված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հայտարարությունը Լուկաշենկոն արել է արտասահմանցի դիվանագետների կողմից հավատարմագրեր ընդունելիս։
Նա նշել է, որ «հետևողական ու պրագմատիկ» քաղաքականության շնորհիվ է հաջողվել իրենց ամրապնդել հարաբերություններն Արևմուտքի հետ։
Հիշեցնենք, որ հենց Բելառուսն էր, որ Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց ադրբեջանական իշխանություններին։