631 դիտում
10:51 21-05-2023
Որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ պահել անազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Կարեն Մեջլումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մարդուն առևանգելու հանցակազմի համար պարտադիր է տուժողին, իր կամքին հակառակ, այդ թվում խաբեությամբ, այլ վայր տեղափոխելուց հետո այդտեղ նրան (անազատության մեջ) պահելը:
Այսինքն, որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ, օրինակ Եռաբլուր տեղափոխելուց հետո, այդտեղ նրան պահել (անազատության մեջ):
Պատահական չէ, որ «Ազատությունից ապօրինի զրկելը» հանցակազմը կլանվում է «Մարդուն առևանգելը» հանցակազմի մեջ:
ՌԴ Գերագույն դատարանը Дело № 78-АПУ14-14СП քրեական գործով 16.12.2014թ. որոշմամբ հետևյալ իրավական դիրքորոշումն է հայտնել. «По смыслу закона под похищением человека следует понимать противоправные умышленные действия, связанные с изъятием и перемещением живого человека против его воли в другое место С ЦЕЛЬЮ ПОСЛЕДУЮЩЕГО УДЕРЖАНИЯ.
[Օրենքի իմաստով անձի առևանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորյալ գործողություններ՝ կապված կենդանի անձին իր կամքին հակառակ վերցնելն ու այլ վայր տեղափոխելը՝ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ]»։
Ընդ որում, անմիջապես հաջորդ տողում Գերագույն դատարանը նշում է. «Эти обстоятельства по делу не установлены. [Նման հանգամանքներ գործով չեն հաստատվել]»:
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումը «Առևանգման, ապօրինի ազատազրկման և մարդկանց թրաֆիքինգի գործերով դատական պրակտիկայի մասին» 24.12.2019 թ. N 58 որոշմամբ նույնպես անդրադարձել է անձի առևանգման քրեաիրավական որակման հարցին և սահմանել, որ. «2. По смыслу уголовного закона под похищением человека следует понимать его незаконные захват, перемещение И ПОСЛЕДУЮЩЕЕ УДЕРЖАНИЕ в целях совершения другого преступления либо по иным мотивам, которые для квалификации содеянного значения не имеют.
[2. Քրեական օրենքի իմաստով անձի առևանգումը պետք է ընկալվի որպես նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը և ՀԵՏԱԳԱ ՊԱՀԵԼԸ այլ հանցագործություն կատարելու նպատակով կամ այլ դրդապատճառով, որն արարքը որակելու համար նշանակություն չունի]»։
Շարունակելով, Պլենումը նշում է. «Похищение человека считается оконченным преступлением с момента захвата и начала его перемещения. [Անձի առևանգումը համարվում է ավարտված նրան վերցնելու և տեղափոխելը սկսելու սկզբից]»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
883 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1093 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ