211652_close_icon
views-count36041 դիտում article-date 17:00 06-08-2020

Հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Քրեական գործ չկա, բայց անձին 14 ժամ կիսամերկ վիճակում պահել են անազատության մեջ»

Հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին. Պարոն վարչապետ տեղեկացնում եմ, որ դուք չէք տիրապետում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ՀՔԾ, որտեղ այլևս Սահմանադրությունը օրենքի ուժ չունի, վերջին դեպքերը ապացուցում են Ձեր անտարբերությունը թեև հրապարակվել են ապօրինությունները և ժամանակը գալու է ձեր ստեղծած իրողության հետ առերեսվելու` 1. Գարեգին Ավագյանի դեպքով նրան ապօրինի 14 ժամ պահել են անազատության մեջ ոստիկանության Սևանի և Վարդենիսի բաժնում, ՀՔԾ նախապատրաստված նյութերի հետևում է որ քննիչ հաստատված է համարում 11 ժամ անազատության մեջ պահելը, ընդ որում ոստիկանները բերվածի վերաբերյալ նյութերը նրա հետ ներկայացրել են քննիչին ով երեք ժամը լրացած պահվողին չի ընդունել ստացել է միայն նյութերը։ Ոստիկանները պարտավորված լինելով ազատ արձակել շարունակել են պահել անազատության մեջ անցնելով իրենց լիազորությունները այնինչ ՀՔԾ գտել է որ նյութերի նախապատրաստման ընթացքում շարունակ բերված վիճակում պահվողը արդեն ձերբակալվածի կարգավիճակ ունի այն դեպքում երբ չկա քրեական գործ առնվազն ապօրինի պահվող 11 ժամվա ընթացքում ուստի չի կարող լինել ձերբակալման գործողության հնարավորություն։ Դա հերիք չէ զրկել են իրավաբանական օգնության իրավունքից փաստաբանի խաբելով թե քրեական ոստիկանությունում է այնինչ իրենց մոտ է գտնվել և նույն ժամանակահատվածում խոչընդոտել են փաստաբանի յետ հանդիպմանը զրկել են զանգի իրավունքից։ Մինչ օրս արձագանք չկա ձեր կողմից։ 2. Քրեայան ոստիկանությունը երեկ գերազանցեց իրեն նյութերի նախապատրաստման ընթացքում կազմալուծելով ընկերության աշխատանքը, դիմակավորված ոստիկանների միջոցով սահմանափակել է սեփականտրրոջ մուտքը իր գրասենյակային տարածք առանց դատարանի որոշման խուզարկել են դեպքի վայրի զննության անվան տակ, առգրավվել են հաշվապահական փաստաթղթերի բնօրինակները և հեռացել։ Կրկին ձեր լռելյայն անտարբերությունը։ Ուշքի եկեք և կանգնեցրեք ոստիկանական բեսպրեդելը, այլապես մի օր էլ նույն ձև Ձեր աշխատասենյակ են մուտք գործելու և ձեզ հիշեցնելու են ձեր ստեղծած իրողության դառը հետևանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր