ՔՊ-ի միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 մլն․ դրամ․ «Փաստինֆո»
Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար վճարվել է 40 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։
«Բավականին շատ գումար է վճարվել։ Մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերություն է, որը այլևս ֆինանսավորում չի ստանում պետությունից և ինքն է իրեն պահում։ Այստեղ ով էլ միջոցառում կազմակերպի՝ վճարում է, և բավականին նորմալ գումար։ 40 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել»,– նշեց Ղազարյանը։
«Փաստինֆո»-ի թղթակիցը նաև արձանագրել էր համալիրի հարակից տարածքի անմխիթար վիճակը․ մուտքի մոտի սալիկները ճոճվում էին։ Այս ֆոնին հարց բարձրացավ, թե ինչու համալիրի ստացած եկամուտները չեն ուղղվում տարածքի բարեկարգմանը։
Հարցին ի պատասխան մարզահամերգային համալիրի տնօրենը նշեց, որ սալիկների վնասված վիճակը պայմանավորված է այն տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով, որը կիրառվում է ցուցահանդեսների և մեծածավալ միջոցառումների ժամանակ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։