211652_close_icon

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրշեջների, կամավորների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ․ հրդեհը մարելու համար հրշեջները ոտքով անցնում են 7-8 կմ․ աշխատանքները տեղում ղեկավարում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1684 դիտում article-date 21:10 23-11-2025
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկներ, այդ թվում՝ Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Մարտունու, Վարդենիսի և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կամավորներ ու Ճամբարակի, Սևանի համայնքապետարանների աշխատակիցներ մեծ դժվարությամբ պայքարում են Ճամբարակ-Թթուջուր հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցալյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և Արթուր Վարդանյանը, ովքեր մինչև այս պահը շարունակում են աշխատանքները։

Գերլարված են աշխատում ու անգամ կրակի օջախներին, որոնց մեծ մասը արդեն հաջողվել է վերցնել իրենց վերահսկողության տակ, մոտենում են ոտքով, կտրել անցնելով մոտ 7-8 կմ ճանապարհ, քանի որ այդ հատվածներում հրշեջ-ավտոմեքենայի երթևեկելը ոչ միայն դժվարանցանելի է, այլ անանցանելի։

Այս պահին տեղում աշխատանքները դարձյալ ղեկավարում է ՓԾ տնօրեն Կ․ Ցուցուլյանը և հրշեջները շարունակում են թաքնված օջախների հայտնաբերման աշխատանքները։ Լարված են աշխատում նաև ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները, քանի որ զանգերը չի դադարում։ ՓԾ տնօրենի որոշմամբ նաև ստեղծվել է շտաբ և այդ աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Ա․ Մկրտչյանը, Տ․ Պտրոսյանը և Ա․ Վարդանյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջներին, կամավորներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ, չնայած այդ ամենին այդ մարզում նույնպես հրշեջները հերթապահություն են իրականացնում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ՆԳՆ ոստիկանություն պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով տեղում նաև ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գումարտակների պարեկները, որոնց աշխատանքները ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանը, Գեղարքունիքի ՊԾ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, Տավուշի մարզի գումարատկի հրամանատար Արմեն Բեժանյանը և ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր