835 դիտում
13:45 16-05-2023
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները քնում ու արթնանում են Ռուսաստանի մասին մտքերով․ Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության և այլ երկրների վասալը դառնալու վերաբերյալ հայտրարարությանը՝ իր անհամաձայնությունն արտահայտելով այդ մտքի հետ։
«Իրեն Ֆրանսիայի նախագահն ասաց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է և վերածվում է մյուս երկրների վասալի․․․ Խոսելով վասալային կախվածության մասին… Տեսեք, թե ով է խոսում: Գեղեցկուհի Եվրոպան, այդ թվում՝ Ֆրանսիան, վերածվել է ծեր սպասուհու, որը մանրակրկտորեն բավարարում է ամերիկացիների ամենաայլասերված քմահաճույքները», - գրել է Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական պարտության վերաբերյալ Մակրոնի արտահայտած կարծիքին՝ Մեդվեդևն ընդգծել է, որ իրականում պարտություն է կրել ՆԱՏՕ-ի պարզունակ քաղաքականությունը, որի հիմքում 21-րդ դարում բացառիկ դեր խաղալու հավակնությունն է:
«2022 թվականին ՆԱՏՕ-ն մեզ ծուլորեն վանում էր, երբ խոսքը վերաբերում էր անվտանգության երաշխիքներին՝ կարծես ասելով՝ մեզ հանգիստ թողեք, ձեր ժամանակը չունենք։ Եվ այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները քնում և արթնանում են Ռուսաստանի մասին մտածելով»,- գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը «աշխարհաքաղաքական պարտություն» է կրել, սկսել է Չինաստանից «վասալային կախվածության մեջ ընկնելու» գործընթացը և «ստիպում է կասկածել» իր պատմական դաշնակիցներին։

Նմանատիպ նյութեր
52369 դիտում
15:39 04-09-2020
Վերին Լարսի անցակետում Հայաստանի թվով 24 քաղաքացիներ քնում ու արթնանում են մեքենաների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
928 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1351 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է