832 դիտում
15:54 11-05-2023
ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով ռուսական սպառնալիքը, վերանայում է ռազմավարությունը. այն քննարկվի հուլիսին Վիլնյուսում․ El Pais
ՆԱՏՕ-ի ռազմավարությունը վերանայվում է «ռուսական սպառնալիքի» ֆոնին: Գրում է իսպանական El Pais պարբերականը:
El Pais-ի տեղեկացմամբ՝ դաշինքն ավարտում է ընդհանուր ռազմավարության բարեփոխումը «ահաբեկչությանը և Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքներին դիմակայելու համար»։
«Հյուսիսատլանտյան դաշինքն արագացված մշակում է նոր ռազմավարություն, որն արձագանքում է նոր աշխարհաքաղաքական իրողություններին՝ Ուկրաինայում Պուտինի պատերազմից հետո»,- նշում է հրատարակությունը:
3 տասնամյակների ընթացքում առաջին ամբողջական և միասնական ռազմավարության մշակմանը մասնակցող աղբյուրների համաձայն՝ սա Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ վերանայումն է:
Նշվում է, որ մոտ 4 հազար էջում նախատեսված է ռազմական մի քանի մեթոդների բարեփոխում։ Բացի այդ, նախաձեռնությունը պարունակում է Մոսկվայի կողմից եկող հնարավոր սպառնալիքների վերլուծություն և թարմացում, ինչպես նաև համարժեք պատասխաններ այդ սցենարներին: Ակնկալվում է, որ այս նոր պլանը հավանության կարժանանա ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա 2023 թ. հուլիսին Վիլնյուսում։
Ինչպես գրում է հրատարակությունը, ռազմավարությունը կոչվում է «Տարածաշրջանային պլաններ»։ Դրանում նաև խոսվում է այն մասին, թե դաշինքն ինչպես կարող է գործել իր հայտարարած 2 հիմնական սպառնալիքների՝ ահաբեկչական կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության դեմ։

Նմանատիպ նյութեր
1125 դիտում
16:40 27-12-2022
Թայվանը երկարացնում է պարտադիր զինծառայության ժամկետը, հաշվի առնելով Չինաստանից եկող սպառնալիքը
5714 դիտում
19:47 17-07-2017
ՀԱՊԿ երկրները ՆԱՏՕ-ի հետ կապեր են հաստատում՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները. Լավրով
Այս բաժնից
1144 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1027 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
982 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում