3495 դիտում
09:22 24-08-2020
Եթե 2019-ի հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, ապա 2020-ի հուլիսին այն կազմել է 207 հազար 795 դրամ․ Նիկոլ Փաշինյան
2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2730009627319415]գրել է[/url] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:
Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:
Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:
Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը:
Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
2356 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
1054 դիտում
18:41 02-10-2023
2023 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
910 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»