211652_close_icon
views-count799 դիտում article-date 12:25 11-05-2023

Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։
Հայցում ենք տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Նմանատիպ նյութեր