886 դիտում
11:47 11-05-2023
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ հաղթանակի օրվա կապակացությամբ ունեցած ելույթից ժամեր առաջ ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Միաժամանակ, Մոսկվան մեղադրել է Արևմուտքին՝ Ռուսաստանին «իսկական պատերազմ» հայտարարելու մեջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պենտագոնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ Ռուսաստանի դեմ սպասվող գարնանային հարձակումից առաջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է․ «Այժմ մեր ուշադրությունը սևեռված է ուկրաինական ջանքերին։ Ակնկալում ենք, որ կփորձեն հետ վերցնել ավելի շատ տարածքներ, որոնք Ռուսաստանը գրավել է վերջին 14 և ավելի ամիսների ընթացքում: Իմ գնահատականն է, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»:
Հաջորդ ամիս Մեծ Բրիտանիանիայում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քելերլին նշել է․ «Կձգտենք ստեղծել կոալիցիա, որը հնարավորություն կտա Ուկրաինային վերականգնվել այս հակամարտության ավարտից հետո»։
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահպանում են համակարգված մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ ուղիներ փնտրելով «մեծ մարտահրավերները լուծելու համար»:
Ըստ պաշտոնյաների, Ուկրաինայի գարնանային հարձակումը ռուսական ուժերի դեմ ի վերջո կարող է մինչև տարեվերջ ճանապարհ հարթել բանակցությունների համար։
Եվրոպայում պաշտոնյաների կարծիքով, Չինաստանը կարող է դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերականգնման գործում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի խոսքով, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանը կարող է զգալի դեր խաղալ պատերազմին վերջ տալու հարցում, եթե ցանկանա։
Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում են բանագնաց ուղարկել Ուկրաինա՝ նպատակ ունենալով վերսկսել խաղաղությանը միտված բանակցությունները:
«Մենք կշարունակենք նպաստել խաղաղ բանակցություններին: Մոտ ապագայում Ուկրաինա կուղարկենք Եվրասիական հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչին»։
Սակայն վերլուծաբան, դեսպան, Վաշինգտոնում գործող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի փոխնախագահ Ուիլյամ Թեյլորը թերահավատ է. «Չինացիները չեզոք և անկողմնակալ չեն: Նրանք ակնհայտորեն Ռուսաստանին են սատարում»:
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Չինաստանը կարող է խաղաղ բանակցություններում միջնորդի դեր խաղալ, բայց նման դիվանագիտական ջանքերը պետք է բխեն երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Նմանատիպ նյութեր
967 դիտում
11:30 21-05-2023
Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության մասին. ի՞նչ կստանա Կիևը
1694 դիտում
16:12 08-09-2022
Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային 675 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին
952 դիտում
09:57 20-07-2023
ԱՄՆ իշխանությունները բանակցում են Ուկրաինային 400 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության փաթեթի շուրջ
Այս բաժնից
772 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
925 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1198 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը