Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության մասին. ի՞նչ կստանա Կիևը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Գրում է Unian-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ սա 2021 թվականի օգոստոսից ի վեր ռազմական տեխնիկայի 38-րդ փոխանցումն է պաշտպանության նախարարության պաշարներից։
Ընդհանուր առմամբ՝ Ուկրաինան կստանա մինչև 375 միլիոն դոլարի միջոցներ, որոնք Ուկրաինան կօգտագործի մարտի դաշտում՝ հետ մղելու Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը։