1748 դիտում
16:12 08-09-2022
Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային 675 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Կիևին 675 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ռազմաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, սա անցյալ տարվա օգոստոսից Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինա սարքավորումների 20-րդ առաքումն է ամերիկյան պահուստներից։ Նա նշել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 105 մմ տրամաչափի հաուբիցներ, բարձր ճշգրտության ռեակտիվ GMLRS արկեր եւ հրետանային զինամթերք։
Օսթինն ընդգծել է, որ դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունն արդյունք է տալիս. «Մենք տեսնում ենք մեր ջանքերի ակնհայտ հաջողությունը մարտի դաշտում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը, օգնության նոր փաթեթը կներառի, մասնավորապես, համազարկային կրակի հրթիռային համակարգերի HIMARS զինամթերք, ռազմական տրանսպորտային միջոցներ, զինվորների համար նախատեսված սարքավորումներ եւ այլ տեխնիկա:

Նմանատիպ նյութեր
1026 դիտում
10:29 20-01-2023
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին
1270 դիտում
11:58 03-11-2024
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության օգնության նոր փաթեթի մասին
931 դիտում
11:47 11-05-2023
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին
Այս բաժնից
1021 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1033 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել