1864 դիտում
22:42 09-05-2023
Հպարտ եմ, որ կարողացա հայ ազգիս պատվով ներկայացնել ու բոլորին ուրախացնել. Գոռ Սահակյան․ 168․am
168․am-ը գրում է․ Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկամարտում 19-ամյա Գոռ Սահակյանը գրանցեց 320 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։
67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նա բարձրացրեց 140 կգ, ապա՝ 145 կգ: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 170 կգ, ապա՝ նաև 175 կգ:
«Ուժեղ, կամային մարդիկ հաղթահարում են ցանկացած դժվարություն՝ դիմակայելով հարվածներին, կառավարելով սեփական հույզերը: Նրանք չեն վախենում ցավից, չեն շրջանցում փորձությունները, որովհետև բազմաթիվ դժվարությունների միջով են անցել ու այդ ճանապարհին սովորել իմաստություն՝ պահպանելով ոգու մաքրությունը»,- ասում է Գոռը, ում հետ էլ զրուցել ենք նաև ծանրամարտ մուտք գործելու և նպատակների մասին:
– Գոռ, գիտեմ, որ ծանրամարտի աշխարհ Ձեր մուտքն ապահովվել է եղբոր միջոցով: Նա զբաղվել է ծանրամարտով: Ինչո՞վ գրավեց Ձեզ այդ մարզաձևը:
– Երբ եղբայրս զբաղվում էր ծանրամարտով, ես 9 տարեկան էի: Անընդհատ գնում էի իր մրցումները նայելու, և Վեդիում, առաջնություններից մեկում, նա չեմպիոն դարձավ, ինչն էլ ինձ ոգեշնչեց, ցանկացա այդ սպորտով զբաղվել: Սկսեցի հաճախել մարզումների ու շատ սիրեցի ծանրամարտը: Հետո մեծ եղբայրս զորակոչվեց բանակ, մասնակցեց պատերազմին, վերադարձավ ու էլ չշարունակեց սպորտը: Ուզում եմ իր թողած գործը շարունակել ու, փառք Աստծո, ամեն ինչ ստացվում է, դեռ 19 տարեկան եմ, առջևում շատ մրցումներ կան:
– Բացի ծանրամարտից, էլ ինչո՞վ եք զբաղվում, սովորո՞ւմ եք:
– Սովորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, երկրորդ կուրսում: Դասերին այդքան շատ չեմ կարողանում հաճախել՝ պարապմունքների պատճառով, սակայն աշխատում եմ բացը լրացնել: Իսկ ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել, ֆիլմեր դիտել, երգեր լսել, գիրք կարդալ: Հաճախ ընթերցում եմ Աստվածաշունչ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2237 դիտում
20:31 24-05-2021
Ուրախ եմ, որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ․ Մալխաս Ամոյան
Այս բաժնից
2242 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1594 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
1579 դիտում
11:27 17-11-2024
Իտալիայում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը