211652_close_icon
views-count529 դիտում article-date 14:08 04-05-2023

Կաջակցենք Հայաստանին տարբեր միջխորհրդարանական հարթակներում. Կիպրոսի խորհրդարանի անդամներ

Կիպրոսում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաեւ նշել է. «Քննարկեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Կիպրոսի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

Որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրեցի Կիպրոսի մեր գործընկերներին այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում:

Նմանատիպ նյութեր