211652_close_icon
views-count4174 դիտում article-date 13:23 02-05-2023

Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել կայքում:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» սեղմակը։

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխան տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունի, ապա անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը, բացված դաշտում լրացնել դպրոցում արդեն սովորող երեխայի հանրային ծառայության համարանիշը և սեղմել «Ստուգել» սեղմակը:

Եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ, ապա պետք է երեխայի տվյալները լրացնել անհրաժեշտ դաշտերում և հարցում ուղարկել:

Գործընթացն առավել հեշտացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է պատկերային ուղեցույց, որը կարող եք տեսնել այս հղմամբ:

Բուն  հայտագրման գործընթացը նախատեսվում է  հունիսից. հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի:

Համակարգի հետ կապված տեխնիկական հարցերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից.  հեռ.`  (010)  578455,  (011) 578455,    (010) 578453, (011) 578453:

Նմանատիպ նյութեր