211652_close_icon

Թատրոնի և կինոյի դերասան Դմիտրի Խառատյանի անունը ներառված է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում

views-count5241 դիտում article-date 15:51 04-05-2017
Թատրոնի և կինոյի դերասան Դմիտրի Խառատյանի անունը ներառված է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում այն պատճառով, որ նա առանց պաշտոնական Կիևից թույլատրություն ստանալու այցելել է Ղրիմ: Այս մասին գրում է gazeta.ru-ն: Ըստ կայքի՝ Խառատյանը 2014թ. մարտից սկսած մի քանի անգամ «ապօրինի հատել է Ուկրաինայի սահմանը»: Ավելի վաղ «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում են ներառվել երգչուհի Յուլյա Սամոյլովայի, Իրինա Ալեգրովայի, երգիչներ Վալերի Լեոնտևի, Սերգեյ Շնուրովի և ռուս այլ հայտնիների անուններ:

Նմանատիպ նյութեր