Ճապոնիայի վարչապետը 2-օրյա այցով կմեկնի Հարավային Կորեա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 7-ին պլանավորում է երկօրյա այցով մեկնել Հարավային Կորեա և հանդիպել այդ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Հաղորդում է Kyodo գործակալությանը։
Նշվում է, որ երկու երկրներն ավելացնում են ջանքերը՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի և այլ մարտահրավերների պայմաններում:
«Սա լավ հնարավորություն կլինի անկեղծորեն կարծիքներ փոխանակել Ճապոնիա-Հարավային Կորեա հարաբերությունների զարգացման և արագ փոփոխվող միջազգային իրադրության շուրջ»,- լրագրողներին հայտնել է Կիսիդան Գանայում՝ Աֆրիկա այցի ընթացքում:
Ֆումիո Կիսիդան և Յուն Սոկ Յոլը հանդիպել էին մարտին՝ Տոկիոյում: Սա կլինի Կիսիդայի առաջին այցը Հարավային Կորեա՝ 2021 թ.-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը նշում է, որ Կիսիդայի առաջիկա այցը «երկկողմ հարաբերությունների աստիճանական ջերմացման» նախանշան է։