805 դիտում
14:27 30-04-2023
Սյունիքի մարզում կմեկնարկի հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ Գորիս քաղաքում անցկացրել է աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիրը։ Տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Հայաստանի հողերի դեգրադացմա կանխման պարտավորությունների իրականացում հողերի կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՊԳԿ-ի կողմից՝ ԲԾԻԳ-ի հետ համատեղ:
Աշխատաժողովի նպատակն էր Սյունիքի մարզում համախմբել տեղի համապատասխան շահակիր կառույցներին՝ քննարկելու վերոնշյալ ծրագրի իրականացման առավել արդյունավետ տարբերակները:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ նախարարության և ՊԳԿ-ի միջև առկա է արդյունավետ համագործակցության մեծ շրջանակ։ Անդրադառնալով Կառավարության 2021-2026թթ․ շրջակա միջավայրի պահպանության և պարենային անվտանգության միջոլորտային զարգացման ռազմավարական ծրագրերին՝ նախարարի տեղակալն ասաց, որ դրանցում մեծ տեղ է հատկացված բնական ռեսուրսների հաշվեկշռի բարելավման, էկոլոգիական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության նվազեցման, անապատացման և հողերի դեգրադացիայի դեմ պայքարի հարցերին։
Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը Հայաստանում հողերի դեգրադացման կանխումը խթանելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից։
«Հողի կայուն կառավարումը հիմք է ավելի լավ արտադրանքի, ավելի լավ սննդի, ավելի լավ շրջակա միջավայրի և հետևաբար կյանքի ավելի լավ որակի համար», - ասել է նա և հավելել, որ այս ծրագիրը ներառում է Սյունիքի Գորայք և Լոռու մարզի Թումանյան համայնքները։
Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին (մարդու գործունեությամբ պայմանավորված) գործոններով: Մարդածին պատճառները ներառում են գյուղատնտեսական անարդյունավետ պրակտիկաների կիրառումը, ինչպիսիք են ցանքաշրջանառության բացակայությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ օգտագործումը, գերարածեցումը արոտավայրերում և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան հորեր) գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Ի հավելումն թվարկված պատճառների, կլիմայի փոփոխությունը ևս մեծացնում է երկրի գյուղատնտեսության համար ռիսկերը՝ արագացնելով հողերի դեգրադացման գործընթացը:
Այս ծրագրի հիմքում լանդշաֆտային մոտեցումն է, որը համահունչ է ԳԷՀ-ի տեսլականին՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հողերի դեգրադացիայի կանխմանը հասնելու նպատակով: Հողերի դեգրադացիայի հիմքում ընկած պատճառները վերացնելու և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար այս մոտեցումն առաջարկում է խնդիրների համապարփակ լուծում՝ ոլորտների ինտեգրացիայի, տարբերի շահակիր կողմերի ներգրավման և տարբեր մակարդակներում աշխատանքի միջոցով:
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, քաղաքացիական հասարակության, կրթական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Ակնկալվում է, որ ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանում հողերի դեգրադացումը կանխելու և հողերի կայուն կառավարումը բարձրացնելու գործում:

Նմանատիպ նյութեր
2265 դիտում
22:09 13-08-2020
Հայաստանում անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ են մեկնարկում
999 դիտում
21:44 20-12-2022
Դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը
1628 դիտում
16:10 27-11-2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
Այս բաժնից
1021 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1114 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1306 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ