211652_close_icon

Լավ, ջահել տղա ես, տելեվիզորով մեծ ես երևում․ քաղաքացին՝ Փաշինյանին

views-count1729 դիտում article-date 21:40 29-04-2023
Տավուշ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Աչաջուրում և Ոսկեպարում։ Այդ մասին նա գրել է ու տեսանյութ հարապարակել ֆեյսբուքյան էջում․

«Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են օղակաձև ճանապարհի 6000 քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է ավելի քան 90 մլն դրամ:

Պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։ Չնախատեսված կարճատև այց ունեցա նաեւ Ոսկեպար»:

Փաշինյանի հետ զրույցից հետո քաղաքացին ասաց․ «Լավ, ջահել տղա ես, տելեվիզորով մեծ ես երևում»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր