211652_close_icon
views-count805 դիտում article-date 16:04 29-04-2023

ՊԵԿ-ի աշխատակիցները ևս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, մասնակցելով համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել ՊԵԿ վարչական շենքի և տարածքային ստորաբաժանումների հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:

Կոմիտեի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են նաև այլ ընդհանուր օգտագործման տարածքներում մաքրման և կանաչապատ տարածքների բարեկարգման աշխատանքներին:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր