Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը:
Հետամուտ լինելով Հայաստանը բոլորի համար մաքուր և գրավիչ դարձնելու ժամանակի որդեգրած քաղաքականությանը և ընդառաջ գնալով Մաքուր Հայաստան ծրագրին՝ այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացրին ծառայության շենքի, հարակից տարածքի մաքրության և բարեկարգման աշխատանքներ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շաբաթօրյակի շրջանակներում ևս կատարվեցին տարածքի բարեկարգման և մաքրման աշխատանքներ: