22541 դիտում
16:50 22-04-2023
Ավտովթար Լոռու մարզում․ BMW-ն մխրճվել է DAF մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտովճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հակոբ Թ․-ի վարած BMW մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 59-ամյա Պետրե Կ.-ի վարած DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր Երևանի բնակիչ 47-ամյա Արաքսի Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վաչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվել, որոնք էլ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։
Լուսանկարները՝ Գոռ Զաքարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։