Սուդանում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 413, վիրավորվել՝ ավելի քան 3,5 հազար մարդ
Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 413, վիրավորվել՝ 3551 մարդ։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։
«Ցավոք, Սուդանում ռազմական գործողությունների զոհերի թիվն, ըստ ԱՀԿ-ի, աճել է։ Մինչ օրս 413 մարդ մահացել է, 3551-ը՝ վիրավորվել»,- ասել է նա։
Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և բանակի միջև։