211652_close_icon
views-count8638 դիտում article-date 19:18 19-04-2023

Ապրիլի 28-ից Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը»

Ապրիլի 28-ին Հայաստանում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը:


Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan


Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri


Ռուսական կինոյի օրերի շրջանակում անկասկած ամենասպասված ֆիլմերից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։
Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ բարի ուրվականի արկածների մասին։


Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:


Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Այսպիսով, «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։


Հայաստանում Ռուսական ֆիլմերի փառատոնի ծրագիրը՝


– «Չեբուրաշկա» (ռեժիսոր Դմիտրի Դյաչենկո, 2022) - միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գրաված ընտանեկան կատակերգություն։ Հեռավոր նարնջագույն երկրից եկած անհանգիստ փոքրիկ կենդանուն սպասում են զարմանալի արկածներ ծովափնյա քաղաքում, որտեղ նա գտնում է անուն, ընկերներ և տուն: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Ինչպես նաև «Չեբուրաշկա»-յի ցուցադրություններն արդեն սկսվել են Մերձավոր Արևելքի երկրներում։


- «Պարոն Նոկաուտ» (ռեժիսոր Արտյոմ Միխալկով, 2022) - սպորտային դրամա լեգենդար խորհրդային բռնցքամարտիկ Վալերի Պոպենչենկոյի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի՝ Սուվորովի զինվորական ուսումնարանում անցկացրած մանկության տարիների, կուրսանտ-սահմանապահ ծառայելու մասին։ Նրա առաջին հաջողությունների ու անհաջողությունների, իր մարզիչ՝ Գրիգորի Կուսիկյանցի հետ ընկերության մասին։ Ֆիլմը Հնդկաստանում ներկայացվել է ՇՀԿ երկրների կինոփառատոնին և Ուզբեկստանում՝ «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդյան XIV միջազգային կինոփառատոնին։


– «Հանցակիցները» (ռեժիսոր Եվգենի Գրիգորև, 2022) – իրական դեպքերի վրա հիմնված թրիլլեր։ Տասը տարեկան գյուղացի տղայի՝ Իլյայի, հորը սպանում են, և հանցագործը մնում է անպատիժ։ Այս փաստը ոչ ոքի չի անհանգստացնում, բացի երեխայից, ով սկսում է որսալ մարդասպանին։ Ֆիլմը 2023 թվականի հունվարին Հնդկաստանում մասնակցել է ՇՀԿ երկրների կինոփառատոնի մրցութային ծրագրին։


- «Սուսերով պարը» (ռեժիսոր Յուսուպ Ռազիկով, 2018) - Արամ Խաչատրյանի գլուխգործոց «Սուսերով պարի»՝ աշխարհի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է։ Արամ Խաչատրյանն այն գրել է 8 ժամում։ Ֆիլմը մասնակցել է մի շարք հայտնի փառատոների, այդ թվում՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVII ռուսական կինոփառատոնին, Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին և Հարավային Կորեայի երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին։


– «Մայաների Օրացույց» (ռեժիսոր Վիկտորիա Ֆանասյուտինա, 2022) - Վիկտորյա Լեդերմանի համանուն բեսթսելերի վրա հիմնված արկածային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է դեռահասների անհավանական արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կրկին ապրել անցած օրերը, այլև վերապրել իրադարձություններ, որոնք հետագայում փոխում են իրենց և իրենց հարազատների կյանքերը: Միայն գլխավոր հերոսի արարքը կարող է վերականգնել ժամանակի ընթացքը որոշող խորհրդավոր մեխանիզմը։


- «Քրոնոս» (ռեժիսոր Ռոման Պրոսվիրնին, Դմիտրիյ Աբոլմասով, 2022) - գրող Կիր Բուլիչևի («Ապագայից հյուրեր»-ի հեղինակ (Ալիսա Սելեզնևայի)) ֆանտաստիկ պատմությունների մոտիվներով նկարահանված ֆիլմ։ Գործողությունները տեղի է ունենում անցյալի, ներկայի և ապագայի Ռուսաստանում: Հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ՝ փորձելով իրենց երկրի պատմության հետ կապ գտնել և լուծել իրենց խնդիրները:


– «Ֆիննիկը» (ռեժիսոր Դենիս Չերնով, 2022) - արկածային անիմացիոն ֆիլմ։ Հետաքրքիր մանկական դետեկտիվ «Սմեշարիկներ»-ի ստեղծողների կողմից, բարի և զվարճալի ուրվականի՝ Ֆիննիկի մասին։ Նա և իր ընկեր Քրիստինան միավորվում են, բացահայտում առեղծվածային պատմությունը և փրկում իրենց քաղաքը։


- «Խաղալիք Բում» (ռեժիսոր Դենիս Չերնով, Իլյա Կուպրիանով, 2021) - ընտանեկան անիմացիոն ֆիլմ ընկերության մոգության մասին։ Ֆիլմը պատմում է մի բարձրակարգ գողի մասին, ով եզակի ռուբին է գողանում և թաքցնում Բում անունով փափուկ արջուկի մեջ, որպեսզի կարողանա թանկարժեք քարը դուրս բերի երկրից։ Բայց ամեն ինչ չի ընթանում համաձայն պլանավորածի։


– «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» (ռեժիսոր Վիկտոր Գլուխուշին, 2022) - անիմացիոն արկածային հեքիաթ։ Գեղեցկուհի Մարին պատահաբար հայտնվում է զարմանալի թագավորությունում, որտեղ իշխանությունը զավթել են խորամանկ առնետները։ Ֆիլմը պատմում է Մարիի, կախարդված արքայազն Մարդուկ-Ջարդուկի և նրանց ընկերների գաղտնիքներով լի գլխապտույտ արկածների մասին:


«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց՝


Ապրիլի 28-ին (ուրբաթ)
14:30 - «Ֆիննիկը»
17:00 - «Չեբուրաշկա»


Ապրիլի 29-ին (շաբաթ)
17:00 - «Սուսերով պարը»
20:00 - «Պարոն Նոկաուտ»


Ապրիլի 30-ին (կիրակի)
19:00 - «Հանցակիցները»


«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց


Մայիսի 5-ին (ուրբաթ)
14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»
17:00 - «Մայաների Օրացույց»


Մայիսի 6-ին (շաբաթ)
13:00 - «Խաղալիք Բում»
15:30 - «Քրոնոս»


Մայիսի 7-ին (կիրակի)
14:00 - «Չեբուրաշկա»

Նմանատիպ նյութեր