211652_close_icon
views-count913 դիտում article-date 13:41 16-04-2023

Իտալիան հայտարարել է ռուսական գազից կախվածությունը հաղթահարելու մասին

Իտալիան կրճատել է Ռուսաստանից մատակարարվող գազի մասնաբաժինը 40%-ից մինչև 10-ից մի փոքր ավելին: Այս մասին Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար Ջիլբերտո Պիկետտո-Ֆրատինը և արձանագրել, որ Իտալիան փաստացի հաղթահարել է կախվածությունը Մոսկվայից:

Նախարարի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Ադրբեջանից, Ալժիրից և Լիբիայից գազի գնումների ավելացման շնորհիվ:

Նա նաև ընդգծել է, որ Իտալիան կսպասի էներգիայի այլընտրանքային աղբյուրների և չորրորդ սերնդի միջուկային էներգիայի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր