Իտալիան հրաժարվել է ռուսական գազից
Իտալիան հրաժարվել է ռուսական գազից: Երկրի գազի և նավթային ընկերությունը՝ ENI-ի ղեկավար Պաոլո Սկարոնին հայտարարել է, որ Իտալիան հրաժարվում է Ուկրաինայի տարածքով մատակարարվող ռուսական գազից:
«Մենք անհանգստացած ենք մոտեցող ձմռան համար, սակայն գոհ ենք, որ այն պարագայում, որ եթե ուկրաինական տարածքով մեզ գազ չմատակարարվի մենք կկարողանանք մեր կարիքները հոգալ այլ ճանապարհով»,-նշել է նա:
Նշենք, որ Իտալիան գազ է գնում նաև Լիբիայից, Ալժիրից և Նիդերլանդներից: