1937 դիտում
14:14 18-02-2021
ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել՝ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից
Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այս մասին հայտարարել Է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը: «Ես գիտեմ, որ նախագահ (Ջո) Բայդենը մտադիր է էլ ավելի խորացնել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Հունաստանի միջեւ: Գրում է ria.ru-ն։
Մենք մեր համագործակցության համար մի քանի հիմքեր ունենք էներգետիկայի բնագավառում»,-ասել է նա՝ հանդես գալով «Աթենքի էներգետիկական երկխոսություններ» համաժողովի ընթացքում: Նրա հայտարարությունները հրապարակել է դեսպանության մամուլի ծառայությունը: «Մենք շատ անգամ ենք խոսել այն մասին, թե որքան կարեւոր է դարձել Հունաստանի դերը որպես Հարավ-արեւելյան Եվրոպայում էներգետիկական դիվերսիֆիկացիայի շարժիչ ուժի: Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ նույնիսկ համավարակի այս տարում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են՝ TAP խողովակաշարը (Անդրադրիատիկական գազատար), Բուլղարիայի հետ IGB խողովակաշարը, Ալեքսանդրուպոլիսի վերագազիֆիկացման լողացող կայանքը, Հունաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ գազամիակցիչը, առաջ են շարժվում: Եվ դրանք փոխում են Եվրոպայի էներգետիկական քարտեզը եւ օգնում նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից»,-նշել է Փայեթը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերադարձել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին եւ «ֆանտաստիկ հեռանկարներ» է տեսնում էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի խորը համագործակցության համար: Դեսպանը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նոր նախարարը հստակ հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել հեղուկացված բնական գազի արտահանման գործում։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
13:41 16-04-2023
Իտալիան հայտարարել է ռուսական գազից կախվածությունը հաղթահարելու մասին
1635 դիտում
16:58 21-07-2014
Սաակաշվիլին կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական գազից
Այս բաժնից
1216 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1000 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
973 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ