211652_close_icon
views-count2600 դիտում article-date 09:27 20-08-2015

Արմեն Մովսիսյանը ԱՄՆ դեսպանին խոստովանել է, որ Հայաստան-Իրան գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով և հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը: Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ պետք է լինի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 2,4 մլրդ խմ. գազ մատակարարել: Բացի այդ, նախարարը նաև խոստովանել է, որ այդ գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, որն, ըստ էության, չստացվեց: Հիշեցնենք, որ հետագայում այդ գազատարը 30 մլն դոլարով վաճառվեց հենց ռուսական կողմին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր