Նամականիշների բացառիկ հավաքածուն Գյուլբենկյանից պահանջեց շուրջ 48 տարի
Օրեր առաջ Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում տեղի ունեցավ մասնագիտությամբ քիմիկոս, Ժան Գյուլբենկյանի հայ կինոյին նվիրված նամականիշների բացառիկ ցուցահանդես։
Սկզբում նա պատմեց, թե ինչպես է սկսել նամականիշներ հավաքել։
«Ես մասնագիտությամբ քիմիկոս եմ, սակայն երիտասարդ տարիքում ինձ մոտ մեծ սեր առաջացավ դեպի կինոն այդ սեր բերեց հանգեցրեց համաշխարհային կինոյին վերաբերվող նամականիշների հավաքելուն։ Բայց հավաքել նամականիշներ կինոյի մասին և չիմանալ դրա մասին ոչինչ անհնար էր։ Ու ես սկսեցի ուսումնասիրել համաշխարհային կինոյի պատմությունը, կարդալ բազմաթիվ գրքեր ռեժիսորների և նրանց կինոների մասին, դիտել կինոներից հատվածներ, քանի որ խորհրդային տարիներին այդ ամենը անելը շատ բարդ էր։ Որից հետո տարբեր գրքերից ամսագրերից սկսեցի հավաքել այս նամականիշները։
Այնուհետև հասկացա, որ ես հայ եմ, սակայն չունեմ նամականիշներ հայ ֆիլմին վերաբերվող ու սկսեցի հավաքել։ Այս աշխատանքը ինձանից շուրջ 48 տարի պահանջեց։ Հեշտ չէր, սակայն սերս դեպի կինոն ավելի մեծ էր»։
Նշեմ , որ այս բացառիկ հավաքածուն Ժան Գյուլբենկյանը նվիրում է կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանին՝ 100 ամյակի կապակցությամբ։
Ցուցահանդեսի վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
ՀՊՄՀ 2-րդ կուրսի ուսանողուհի՝ Տիգրանյան Մանե